«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Սիբիրյան աքսորից մինչև Արտենիի դպրոց

Սիբիրյան աքսորից մինչև Արտենիի դպրոց
25.10.2026 | 11:45

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցում գտնվող Զորավար Անդրանիկի՝ հատուկ քարերով ստեղծված խճանկարի հեռացման ամոթալի դեպքը հիշեցրեց պապիս հորեղբոր պատմությունը։
Արտուշ պապը դաշնակցական էր և եղել էր Զորավար Անդրանիկի զինվորը։ Երբ նրան ձերբակալում են, նա Եղիշե Չարենցի հետ միաժամանակ գտնվում էր Երևանի նույն բանտում։ Հետո Արտուշ պապին աքսորում են հեռավոր Սիբիր։ Այնտեղ նա իր կրծքին դաջում է Անդրանիկի դիմանկարը։
Աքսորավայրում նա, այլ հայերի հետ, սկսում է ազգային գործունեություն ծավալել, ինչի համար նրան նորից են ձերբակալում։ Երբ հայտնաբերում են կրծքին դաջված Զորավար Անդրանիկի դիմանկարը, որոշում են գնդակահարել։ Վերջին պահին մի հայ սպա ասում է, թե դա ո՛չ թե Անդրանիկի, այլ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի դիմանկարն է։ Այդպիսով պապիս հորեղբայրը փրկվում է գնդակահարությունից՝ կյանքում երբեք չմոռանալով Զորավարին։
Էլ ի՞նչ անկախություն, եթե վախենում եք ձեր Զորավարին՝ ձեր իրական հերոսին փառաբանելուց։
Ու դուք խոսում եք անկախության մասի՞ն, ձե՛ր...

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 1169

Մեկնաբանություններ